Վերջին ժամանակներում զարգացած իրադարձությունների պատճառով, Բիձինա Իվանիշվիլին ստիպված էր անել բավականին կոշտ հայտարարություններ և գնահատականներ. Նաթիա Թուրնավա
Վերջին ժամանակներում զարգացած իրադարձությունների պատճառով, Բիձինա Իվանիշվիլին ստիպված էր անել բավականին կոշտ հայտարարություններ և գնահատականներ, – այս մասին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան:
Նրա խոսքով, այսօրվա հայտարարության մեջ Բիձինա Իվանիշվիլին Գիորգի Գախարիայի հրաժարական տալու որոշումը գնահատել է դավաճանություն: Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, հայտարարության մեջ բոլոր հարցերի պատասխանները տրվել են:
«Հանրությանը, այդ թվում մեր գործընկերներին հայտնի է, որ Բիձինա Իվանիշվիլին երկար ժամանակ է, ինչ հեռացել է քաղաքականությունից: Չի մասնակցում քաղաքական գործընթացներին և, կարծես, վերջին իրադարձությունները նրան ստիպել են արձագանքել բավականին կոշտ հայտարարություններով և գնահատականներով: Դրա պատճառներից մեկը այն տեղեկությունն է, որ նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցությունը օգտագործում է իր անունը: Թվում է, թե նա բնակչությանը տեղեկատվություն է տրամադրում այնպես, որ ինքը Բիձինա Իվանիշվիլիի այսպես կոչված նախագիծն է, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, և, հետևաբար, արվեցին այնպիսի կտրուկ գնահատականներ, որոնք արտացոլված են Բիձինա Իվանիշվիլիի հայտարարության մեջ: Այդ թվում, Իվանիշվիլին այս որոշումն ու հրաժարականը գնահատեց որպես դավաճանություն: Կարծում եմ, այս կապակցությամբ բոլոր հարցերին տրվել է պատասխան:
Շատ կարևոր է, թե որ պահին է տեղի ունեցել հրաժարականը: Հրաժարականը տեղի ունեցավ բավականին դինամիկ և դժվար պահին, քաղաքական լարվածության և քաղաքական ճգնաժամի ֆոնին: Նման դեպքում հատուկ պատասխանատվությունը ընկնում է իշխանական թիմի վրա, և, իհարկե, նրա ղեկավարի վրա: Նման ժամանակ պաշտոնաթող լինել նշանակում է լքել ռազմի դաշտը», – հայտարարել է Նաթիա Թուրնավան:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին այսօր հայտարարություն է տարածել Գիորգի Գախարիայի կապակցությամբ: Ըստ Բիձինա Իվանիշվիլիի, Գախարիայի փետրվարյան գործողությունը դավաճանություն էր իր թիմի ու պետության նկատմամբ: