Վերջին ժամանակաշրջանում «Ազգային շարժման» կողմից ծրագրված սադրիչ գործողությունների նպատակն է ապակայունացնել վիճակը. «Վրացական երազանք»
Վերջին ժամանակաշրջանում «Միացյալ ազգային շարժման» կողմից ծրագրված սադրիչ գործողությունների նպատակն է ապակայունացնել իրավիճակը,- այս մասին նշված է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստանի» կողմից տարածած հայտարարությունում, որտեղ կուսակցությունն արձագանքում է երեկ, Օզուրգեթիում տեղի ունեցած միջադեպին:
Կուսակցության կողմից տարածած հայտարարությունում նշված է, որ հանրային տարածքում գոյություն ունեն նպատակաուղղված սպառնալիքի և վիրավորանքի բազմաթիվ փաստեր, որոնք պարտադիր կփոխանցվեն իրավապահ գերատեսչություններին և միջազգային կազմակերպություններին:
«Ցանկանում ենք արձագանքել վերջին ժամանակաշրջանում «Միացյալ ազգային շարժման» կողմից ծրագրված սադրիչ գործողություններին, որի նպատակն է ապակայունացնել վիճակը: Ինչպես երևում է, «Ազգային շարժումը» քաղաքական գործընթացներին մասնակցության միակ ճանապարհ է տեսնում ապակառուցողական մեթոդները: Հենց նման գործողությունների մաս ենք գնահատում Օզուրգեթիի սակրեբուլոյում տեղի ունեցած միջադեպը: Սակայն հայտարարում ենք, որ առանձնանում ենք բռնության ցանկացած արտահայտչաձևից և չնայած սադրանքներին, անթույլատրելի ենք համարում ֆիզիկական բախումը:
Բոլորը պետք է քաջ գիտակցեն, որ պետությունը թույլ չի տալ իրավիճակի ապակայունացում: Բոլոր նման միջադեպերին համապատասխան ծառայությունները կտան համապատասխան արձագանք»,- նշված է «Վրացական երազանք»-ի հայտարարությունում:
Օզուրգեթիի սակրեբուլոյում երեկ տեղի էր ունեցել միջադեպ: «Ազգային շարժման» պատգամավորին ծեծելու փաստով «Վրացական երազանք»-ի պատգամավորին ներկայացվել էր մեղադրանք: