Վերջին զանգին նվիրված միջոցառում է անցկացվել քրեակատարողական հիմնարկներում ուսանող դատապարտյալների համար
Քրեակատարողական հիմնարկներում ուսանող դատապարտյալների համար անցկացվել է վերջին զանգին նվիրված միջոցառում: Տարբեր ոլորտների հայտնի ներկայացուցիչներ՝ երաժիշտներ, դերասաններ, հեռուստահաղորդավարներ և մարզիկներ, շնորհավորել են դատապարտյալներին դպրոցն ավարտելու կապակցությամբ:
Աշակերտներին Հատուկ Քրեակատարողական Ծառայության կողմից բաժանվել են խորհրդանշական սպիտակ մարզաշապիկներ, որոնց վրա հյուրերը թողել են հիշարժան և շնորհավորական գրություններ:
Միջոցառման շրջանակներում կատարվել են տարբեր երաժշտական համարներ, այդ թվում՝ դատապարտյալների մասնակցությամբ:
Թիվ 11 հաստատությունում գտնվելու ընթացքում հյուրերը շրջել են հաստատության կրթական տարածքում, գրադարանում և մարզական ենթակառուցվածքներում:
«Յուրաքանչյուր մեղադրյալի/դատապարտյալի մասնագիտական և ակադեմիական կրթության խթանումը Քրեակատարողական ծառայության հիմնական առաջնահերթություններից մեկն է: Քրեակատարողական հիմնարկներում ստեղծվել են համապատասխան պայմաններ՝ կրթության տարբեր մակարդակներին հասանելիությունն ապահովելու համար», – նշվում է Քրեակատարողական ծառայության տեղեկատվության մեջ: