Վրաստանում Իսրայելի դեսպանություն. Վերջին զարգացումների պատճառով դեսպանատունը փակ է, և հյուպատոսական ծառայությունները ևս հասանելի չեն լինի

13:43, 13.06.2025

Վրաստանում Իսրայելի դեսպանատունը փակ է վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցած զարգացումների պատճառով, – ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարությունում։

Վրաստանում Իսրայելի դեսպանատան հաղորդմամբ, հասանելի չի լինի նաև հյուպատոսական ծառայությունը։

«Վերջին զարգացումների պատճառով դեսպանատունը փակ է, և հյուպատոսական ծառայություններ չեն տրամադրվի։ Թարմացումների համար այցելեք դեսպանատան կայքը», – նշված է հայտարարությունում։

Նմանատիպ