Վերջին օրերի ընթացքում ընդիմության գործողությունները անպատասխանատու են. Միխեիլ Ջանելիձե
Վերջին օրերի ընթացքում ընդիմության գործողությունները անպատասխանատու են. Միխեիլ Ջանելիձե

Վերջին օրերի ընթացքում ընդիմության գործողությունները անպատասխանատու են,-այս մասին արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հայտարարել է Արչիլ Տատունաշվիլիի գործով բանաձևի ընդունման հարցը մեկնաբանելիս:

Նրա խոսքերով բանաձևի տեքստը շատ սկզբունքային է, կոնկրետ և ներառում է բազմաթիվ ասպեկտներ:

«Գտնում եմ վերջին շրջանում ընդիմության գործողությունները անպատասխանատու են: Իհարկ է կարևոր է, որ խորհրդարանը լինի միասնական, այդ թվում նման հարցերի շուրջ միասնական դիրքորոշում պետք է լինի խորհրդարանային մեծամասնության և փոքրամասնության միջև: Այդ հարցերն են երկրի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը, ինքնիշխանությունը և այլն:

Գտնում եմ, որ մեծամասնությունը բանակցություններ է վարում ճիշտ ուղղությամ: Բանաձևի տեքստը շատ սկզբունքային է, կոնկրետ և ներառում է բազմաթիվ ասպեկտներ»,-նշել է Միխեիլ Ջանելիձեն: