Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Արչիլ Տատունաշվիլու գործով քրեական պատասխանատվության տված անձանց
Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Արչիլ Տատունաշվիլու գործով քրեական պատասխանատվության տված անձանց

2018 թվականի սեպտեմբերի 13-ին Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը, Վրաստանի կողմից սույն թվականի հուլիսի 6-ին տրամադրած նյութերի հիման վրա, կայացրել է որոշում Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Դավիթ Գուրծիևի և Ալիկ Տաբոևի նկատմամբ Ինտերպոլի կարմիր շրջաբերականով միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ,- այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Հիշատակված անձինք տրվել են քրեական պատասխանատվության՝ Վրաստանի քաղաքացիներ, Արչիլ Տատունաշվիլուն, Իոսեբ Պավլիաշվիլուն և Լևան Քուտաշվիլուն ծանրացնող հանգամանքներում անօրեն ազատազրկեու և Արչիլ Տատունաշվիլուն ծանրացնող հանգամանքներում կտտանքների ենթարկելու համար:

«Ինտերպոլի անդամ որևէ երկրում հիշատակված անձանց նույնականացնելու դեպքում, Վրաստանի կողմից կանցկացվեն անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ Վրաստանին արտահանձնելու նպատակով ձերբակալելու և վրաց արդարադատության առջև ներկայացնելու համար»,- մեկնաբանում են ՆԳՆ-ում: