Վերջին նախագահական ընտրություններն ամենավատն էին 2012 թվականից հետո, ծայրահեղ ագրեսիվ քարոզարշավով՝ հենց առաջին օրվանից. Իրակլի Կոբախիձե
Վերջին նախագահական ընտրություններն ամենավատն էին 2012 թվականից հետո, ծայրահեղ ագրեսիվ քարոզարշավով՝ հենց առաջին օրվանից,- այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն «2018 թվականի Վրաստանի նախագահական ընտրությունները. ունեցած փորձը և ապագա քայլերը» խորագրով կոնֆերանսին: Կոբախիձեի խոսքով, 2012 թվականից հետո երկրում ապահովվել է արդար, ազատ ընրություններ:
«Ազատ և արդար ընտրությունների անցկացումը մեզանից յուրաքանչյուրի համար կարևոր խնդիր է, դա մեր պետության կարևորագույն ձեռքբերումներից է: 2012 թվականից հետո երկրում արդար, ազատ ընտրություններ է ապահովվել և հենց այս ընտրությունների հիման վրա ձևավորվում են սահմանադրակակն մարմիններ: Այս տեսանկյունից ունենք հիմնարար առաջընթաց:
Նախագահական ընտրություններին կարելի է ասել, որ սա ամենավատ ընտրություններն էին 2012 թվականից ի վեր, ծայրահեղ ագրեսիվ քարոզարշավ է, որն սկսվեց հենց առաջին օրից»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքով, շատ բան կա անելու, որպեսզի մեր երկրում այս միջավայրը փոխվի: