Վերջին 48 ժամվա ընթացքում, Կենտրոնական Աֆրիկայում գրանցվել է ավելի շատ հրդեհի օջախ, քան Ամազոնի անտառում
Վերջին 48 ժամվա ընթացքում, Կենտրոնական Աֆրիկայի երկրներում գրանցվել է Ամազոնի անտառի հրդեհից ավելի շատ հրդեհի օջախ,- տեղեկությունը «BBC»-ն տարածում է «NASA»-ի կողմից հրապարակված տվյալների վրա հենվելով:
«BBC»-ի տեղեկությամբ, նախորդ շաբաթվա վերջին երկու օրվա ընթացքում Անգոլայում գրանցվել է ավելի շատ՝ 6 902 հրդեհի օջախ, քան Բրազիլիայում:
Բարդ իրավիճակ է նաև Կոնգոյում, որտեղ պայքարում են հրդեհի 3 395 օջախի դեմ: