Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 7 279 դեպք
Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 7 279 դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 7 279 դեպք: Համապատասխան տվյալները հրապարակում են թուրքական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Միևնույն ժամանակ, երկրում վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 129 վարակակիր:

Ընդհանուր առմամբ Թուրքիայում գրանցված է կորոնավիրուսային վարակի ավելի քան երկու միլիոն 450 հազար դեպք, իսկ մահացածների ընդհանուր թիվը 25 605 է:

Միևնույն ժամանակ, վարակից ապաքինված մարդկանց թիվն աճել է 8 902-ով և ընդհանուր առմամբ գերազանցել է երկու միլիոն 340 հազարը: 1 751 հիվանդի վիճակը ծանր է: