Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից Ղազայի հատվածում իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 61 պաղեստինցի
«Համաս»-ի կողմից ղեկավարվող առողջապահության նախարարության տվյալներով, վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարձակման արդյունքում Գազայում զոհվել է 61 պաղեստինցի, իսկ ավելի քան 220-ը՝ վիրավորվել։
Հիշեցնենք, որ Իսրայելի զինված ուժերը Գազա քաղաքի օկուպացիայի համար ցամաքային օպերացիան սկսել են սեպտեմբերի 16-ին։
Ցամաքային օպերացիայի սկսվելուց հետո Գազա քաղաքը լքել են հարյուր հազարավոր մարդիկ։ Եվրոպայի մի քանի երկիր խիստ քննադատության է ենթարկել Իսրայելին ինտենսիվ ցամաքային հարձակման համար։ Եվրոպական միությունը ներկայացրել է Իսրայելի դեմ նոր սակագների և պատժամիջոցների վերաբերյալ առաջարկ։