Վերջին 24 ժամվա ընթացքում ես զրուցել եմ Դոնալդ Թրամփի, Անգելա Մերկելի և Էմանուել Մակրոնի հետ. Թերեզա Մեյ
Վերջին 24 ժամվա ընթացքում ես զրուցել եմ Դոնալդ Թրամփի, Անգելա Մերկելի և Էմանուել Մակրոնի հետ. Թերեզա Մեյ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում նա ակտիվ կապի մեջ է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ թրամփի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ:

«Վերջին 24 ժամվա ընթացքում ես զրուցել եմ Դոնալդ Թրամփի, Անգելա Մերկելի և Էմանուել Մակրոնի հետ: Մենք պայմանավորվել ենք համագործակցության մասին և, որ պետք է արձագանքենք այս բարբարոսական գործողություններին, ինչպես նաև պայմանավորվել ենք համատեղ աշխատել միջազգային կարգ ու կանոնը պահպանելու ուղղությամբ»,-հայտարարել է Մեյը:

Մեծ բրիտանիայի վարչապետը նշել է նաև, որ մոտ օրերին ծրագրում է զրուցել այլ լիդերների հետ: