Վերջին 24 ժամում Հունաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 293 նոր դեպք, մահացել է հինգ մարդ
Վերջին 24 ժամում Հունաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 293 նոր դեպք, մահացել է հինգ մարդ

Վերջին 24 ժամում Հունաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 293 նոր դեպք: Այդ թվում 22-ը զբոսաշրջիկ է:

Հունաստանում այսօրվա դրությամբ գրանցված է կորոնավիրուսի 9280 դեպք: Վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է հինգ մարդ: Ընդհանուր առմամբ մահացածների թիվը հասնում է 248-ի: