Վերջին 24 ժամում Հայաստանում կորոնավիրուս է հաստատվել 59 մարդու մոտ, ապաքինվել է 265 պացիենտ
Վերջին 24 ժամում Հայաստանում կորոնավիրուս է հաստատվել 59 մարդու մոտ, ապաքինվել է 265 պացիենտ

Վերջին 24 ժամում Հայաստանում կորոնավիրուս է հաստատվել 59 մարդու մոտ, ապաքինվել է 265 պացիենտ:

Միևնույն ժամանակ, երկրում վերջին օր ու գիշերվա ընթացքում «կովիդ 19»-ից մահացել է երկու հիվանդ, ևս երեք վարակվածի մահվան պատճառ են անվանվում այլ հիվանդությունները:

Տեղեկատվությունը տարածում են հայկական լրատվամիջոցները, հիմնվելով առողջապահության նախարարության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներին:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսի վրա կատարվել է 1 190 հետազոտություն:

Հունվարի 29-ի դրությամբ, համավարակի տարածումից ի վեր, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 166 728 դեպք, այստեղից բուժվել է 156 910 պացիենտ:

Ինչ վերաբերում է մահացու դեպքերին, ապա Հայաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 3 069 մարդ, ևս 765 վարակվածներ մահացել են այլ հիվանդությունների պատճառով: