Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 307 դեպք, մահացել է 38 պացիենտ

12:07, 28.10.2021

Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2 307 դեպք, ապաքինվել է 962 պացիենտ։ Միևնույն ժամանակ, վերջին մեկ օրում երկրում Կովիդ 19-ից մահացել է 38 հիվանդ։

Այս մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին։

Հոկտեմբերի 26-ի դրությամբ՝ համավարակի սկզբից ի վեր, երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 302 450 դեպք, որտեղից 264 278 պացիենտ ապաքինվել է։

 

Նմանատիպ