Վերջին 24 ժամում Գազայի հատվածում զոհվել է 72 մարդ, վիրավորվել՝ 278-ը
Վերջին 24 ժամում Գազայի հատվածում զոհվել է 72 մարդ, վիրավորվել՝ 278-ը, – այս մասին տեղեկացնում է Գազայի առողջապահության ծառայությունը։
Հայտարարությունում նշվում է, որ այս թվերը չեն ներառում Գազայի հատվածի հյուսիսում գտնվող հիվանդանոցների տվյալները, քանի որ դրանց հասանելիություն չկա։
Բացի այդ, ըստ հայտարարության, հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում զոհվածների թիվը հասել է 54 321-ի, իսկ վիրավորների թիվը գերազանցում է 120 000-ը։