Վերջին 24 ժամում, աշխատանքի տեսչությունը սոցիալական միջոցառման և չթույլատրված տնտեսական գործունեության համար տուգանել է յոթ սուբյեկտի
Վերջին 24 ժամում, աշխատանքի տեսչությունը սոցիալական միջոցառման և չթույլատրված տնտեսական գործունեության համար տուգանել է յոթ սուբյեկտի, չորս ֆիզիկական անձի տուգանել է 2000 լարիով, իսկ իրավաբանական անձինք տուգանվել են ՝ 10 000 լարիով:
Աշխատանքի տեսչության, աշխատանքի անվտանգության վերահսկողության բաժանմունքի տեղեկությամբ, նրանցից մեկի մոտ արձանագրվել է կրկնվող հանցանք, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն:
«Իրականացրած ստուգման հետևանքով պարզվել է, որ չնայած սահմանափակումներին, պարետային ժամի ընթացքում, ավելի քան հարյուր մարդու մասնակցությամբ իրականացվել են՝ զվարճանքի միջոցառումներ և ապօրինի տնտեսական գործունեություն: Ակումբային տեսակի զվարճանքի տարածքի շահագործման ընթացքում, չեն պահպանվել նաև վարակի տարածումը կանխելու կանոնները:
Աշխատանքի տեսչությունը շարունակում է իր վերահսկողական աշխատանքը, ՆԳ նախարարության պարեկային և քրեական ոստիկանության հետ համակարգմամբ: Տեսչությունը շարունակում է հաստատված սահմանափակումների վերահսկողությունը և կոչ է անում քաղաքացիներին պաշտպանել դրանք, հակառակ դեպքում նախազգուշացնում է նրանց ձեռնարկել օրենքով սահմանված միջոցառումները», – ասել են աշխատանքի տեսչության, աշխատանքի անվտանգության վերահսկողության բաժանմունքից: