Փոխվում է տուգանքի անդորրագիրը հանձնելու կանոնը
Փոխվում է տուգանքի անդորրագիրը հանձնելու կանոնը

Անդորագիրը վերցնելուց երկու անգամ հրաժարվողի  անդորագիրը ընդունված է կհամարվի: Համապատասխան փոփոխությունները  ներառված են Վարչական իրավախախտումների օրենսգրքում: Վերջինիս նախաձեռնողներն են Զազա Գաբունիան, Մերաբ Քվարաիան, Կոբա Լուրսմանաշվիլին և Գոգա Գուլորդավան:

Օրինագծով սահմանվում է, որ տույժի անդորրագիրը համարվում է հանձնված նույնիսկ եթե հանցագործի ընտանիքի անդամները հրաժարվում են այն ընդունելուց: Դրանք են ` կին, երեխա, թոռներ, ծոռներ,պապ ու տատը կամ նախապապն ու նախատատը, պապ ու տատի քույրը կամ եղբայրը , մորաքույրը, քեռու կինը, հորաքույրը և նրանց տանը մշտական  ապրող  այլ չափահաս

Նախաձեռնողները բացատրում են, որ փոփոխությունների դրդապատճառը փորձառությունն է,  ինչը ցույց է տալիս, որ տուգանքների համար գործող մեխանիզմն արդյունավետ չէ: Մասնավորապես, անձին տուգանքի անդորրագիրը ներկայացնելու կարգը է խնդրահարույց: