Վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոյի փոխարժեքը հավասարվել է դոլարի փոխարժեքին
Վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոյի փոխարժեքը հավասարվել է դոլարի փոխարժեքին։
Ըստ «Reuters»-ի՝ եվրոյի արժեզրկումը պայմանավորված է ռեցեսիայի հավանականությամբ, որն իր հերթին պայմանավորված է էներգետիկ ճգնաժամով և «Եվրոպական կենտրոնական բանկի» տոկոսադրույքների բարձրացման արշավով։ Այս տեղաշարժը նշանակում է, որ եվրոպական ընկերությունները և սպառողները ավելի շատ կվճարեն իրենց ներմուծած ապրանքների և ծառայությունների համար, մինչդեռ եվրոպական արտահանումն ավելի էժան է դառնում միջազգային շուկաներում։
Հանկարծակի ցնցումը հանգեցրել է եվրոգոտում ռեկորդային գնաճի, որը հունիսին հասել է 8,6 տոկոսի։
«Հյուսիսային հոսք 1»-ը` Գերմանիայում ամենամեծ ռուսական գազատարը, 10 օրով կդադարեցվի տարեկան տեխնիկական աշխատանքների պատճառով: Սակայն կառավարությունները և շուկաները վախենում են, որ Ռուսաստանը կարող է հետաձգել գազատարի վերականգնումը, ինչը կսրի էներգետիկ ճգնաժամը և տնտեսությունը կմղի դեպի անկում: Պարիտետային քայլը հանգեցրել է «Եվրոպական կենտրոնական բանկի» միջամտության մասին շահարկումների, սակայն առկա տեղեկությունների համաձայն՝ բանկը չի նախատեսում միջամտություն։ Վերջին անգամ բանկը միջամտել է 2000 թվականին՝ միասնական արժույթին աջակցելու նպատակով: