Վերին Լարս տանող ճանապարհին ձնահյուսի վտանգի պատճառով արգելված է ավտոտրանսպորտի երթևեկությունը
Ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ջերմաստիճանի կտրուկի բարձրացման պատճառով ավելացել է ձնահյուսի վտանգը, ուստի նշված հատվածում արգելված է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: