Վերին Լարս տանող ճանապարհին արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Ձյան և ուժգին քամու պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը: Տեղեկությունը տարածում է Ավտոճանապարհային վարչությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, նշված հատվածում մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:
«Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, Գուդաուրի-Կոբի հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի առանց կանգ առնելու ռեժիմում:
Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է»,- հայտարարում են Ավտոճանապարհային վարչությունում: