Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի(Փոստա)-Կոբի հատվածում ինտենսիվ ձյան պատճառով ձնահյուսի վտանգը բարձր է և նշված հատվածում արգելված է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի ավտոճանապարհային վարչությունը:
Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: