Վերին լարս տանող ճանապարհի՝ Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչության տեղեկությամբ, իրականացրած մաքրման աշխատանքների արդյունքում, Գուդաուրի-Կոբի ճանարահահատվածում վերականգնվել է երթևեկությունը կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի համար:
«Այս փուլում միջազգային նշանակություն ունեցող ՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ճանապարը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար:
Միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ, Գուդաուրի (Փոստա) -Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց դադարի ռեժիմով, միայն հակաձնահյուսային թունելների օգտագործմամբ:
Կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը թունելներում, կիրականացվի միակողմանի ռեժիմով:
Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո»,- ասված է ավտոմոբիլային ճանապարհների վարչության լրատվության մեջ: