Վերակազմավորման արդյունքում, նախարարություններից աշխատանքից ազատել են մոտ 200 մարդու
Կառավարությունում իրականացրած վերակազմավորման արդյունքում, նախարարություններից աշխատանքից ազատել են մոտ 200 մարդու: Համապատասխան տվյալները առաջին ալիքը ստացել է մի քանի գերատեսչությունից:
Էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարություններում հատկացված էր 357 աշխատատեղ: Վերակազմավորումից հետո այդ քանակը նվազել է 56-ով:
Արտաքին գործերի նախարարության և Եվրաինտեգրման հարցերով պետական նախարարի ապարատի միավորման արդյունքում աշխատանքից հեռացվել է 77 մարդ:
80 աշխատակցով պակաս է զբաղված շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունում:
Առաջին ալիքը դեռևս չի ստացել տվյալներ մշակույթի և սպորտի նախարարությունից:
Ինչ վերաբերում է գումարների տնտեսմանը, ապա այդ տվյալները հայտնի կդառնան տարեվերջին: Սակայն ինչպես հայտարարել են գյուղատնտեսության նախարարությունում միայն աշխատավարձերի տեսքով տնտեսվելու է մոտ մեկ միլիոն լարի:
Հեղինակ -
Edgar Barsegyan