Վերականգնվել է Գուդաուրիի ճոպանուղու աշխատանքը
Վերականգնվել է Գուդաուրիի ճոպանուղու աշխատանքը

Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության լրատվությամբ, վերականգնվել է Գուդաուրիի ճոպանուղու աշխատանքը:

Հիշեցնենք, երեկ շարքից դուրս էր եկել ճոպանուղիների համար հատկացված էլեկտրոհամակարգը:

«Երեկ շարքից դուրս էր եկել ճոպանուղիների համար հատկացված էլեկտրոհամակարգը, այդ պատճառով դադարեցվել էր ճոպանուղիների աշխատանքը, որի պատճառով ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարության համար»,-ասված է ընկերության հայտարարության մեջ:

Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության լրատվությամբ, ուժեղ քամու պատճառով, ցանցից անջատվածեն «Սաձելե» և «Կուդեբի» ճոպանուղիները և սահելու ճանապարհների որակի բարելավման համար, ողջ օրվա ընթացքում աշխատելու է հատուկ տեխնիկան:

Թողնել մեկնաբանություն