Վենգերն «Արսենալի» հետ 700-րդ հաղթանակն է տարել
Վենգերն «Արսենալի» հետ 700-րդ հաղթանակն է տարել

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Արսենալը» 3:0 հաշվով հաղթել է «Ուոթֆորդին», հայտնում է Sports.ru-ն:

Գոլի հեղինակ են դարձել Շքոդրան Մուսթաֆը, Պիեր Օբամեյանգը և Հենրիխ Մխիթարյանը:

Արսեն Վենգերի համար սա դարձել է 700-րդ հաղթանակն՝ ակումբը գլխավորելուց ի վեր:

Այդ ցուցանիշին հասնելու համար մարզչից պահանջվել է 1222 խաղ:

30-րդ տուրից հետո «Արսենալը» 48 միավորով անգլիայի առաջնությունում զբաղեցնում է 6-րդ տեղը: