Վենետիկի կինոփառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերան. Լևան Կողուաշվիլիի «Գուրիա» ֆիլմը շարունակում է վրացական կինոյի ավանդույթները

17:40, 24.07.2026

Վենետիկի կինոֆառատոնի Venice Spotlight բաժնում ներկայացված կլինի վրացի ռեժիսոր Լևան Կողուաշվիլիի «Գուրիա» նոր լիամետրաժ ֆիլմը:

Ֆիլմը Նկարահանվել է Վրաստանի մշակույթի նախարարության, Կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնի, «Ստեղծագործական Վրաստան»-ի, Հանրային հեռարձակողի և «Արտադրիր Վրաստանում» գործակալության աջակցությամբ: «Գուրիան» յոթ երկրների (Վրաստան, Շվեյցարիա, Լյուքսեմբուրգ, Բուլղարիա, Նորվեգիա, Թուրքիա, Սաուդյան Արաբիա) համատեղ արտադրություն է:

Venice Spotlight-ը Վենետիկի կինոֆառատոնի աչքի ընկնող բաժիններից մեկն է, որտեղ ի մի են գալիս ստեղծագործական օրիգինալությամբ և գեղարվեստական տեսլականով առանձնացող աշխատանքները: Նշված բաժնում այս տարի ներկայացված է ընդամենը ութ ֆիլմ: Պաշտոնական ծրագրի հայտարարման ընթացքում Վենետիկի կինոֆառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերան ընդգծեց, որ Լևան Կողուաշվիլիի «Գուրիա» ֆիլմը շարունակում է վրացական կինոյի ավանդույթները:

Լևան Կողուաշվիլիի խոսքով՝ ֆիլմը մարդկանց մասին է, ովքեր, չնայած ծանր պայմաններում ապրելուն, պահպանում են մարդկայնությունը:

«Նրանք հեռու են կատարելությունից և հաճախ բավականին վատ են վարվում, բայց մնում են մարդ: Նրանք ունակ են ընկերության և կարեկցանքի: Ես ուզում էի ֆիլմ նկարահանել սովորական մարդկանց մասին՝ առանց որևէ գաղափարախոսական կլիշեների կամ քաղաքական կոնյունկտուրայի, պարզապես կյանք, պարզապես կինո, պարզապես Գուրիա: Գուրիան ավելին է, քան պարզապես երկրամասի անուն, դա ավելի շատ ներքին հոգեվիճակ է», – հայտարարել է Կողուաշվիլին:

Վրաստանի մշակույթի նախարարությունը շնորհավորում է ռեժիսոր Լևան Կոգուաշվիլիին և ֆիլմի ողջ ստեղծագործական թիմին այս ճանաչման կապակցությամբ և հաջողություններ մաղթում:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի մշակույթի նախարարությունը:

Նմանատիպ