Վենետիկի բիենալեի ժյուրիի նախագահը և անդամները լքել են ցուցահանդեսի բացումից ինը օր առաջ
Վենետիկի բիենալեի ժյուրիի նախագահը և անդամները լքել են ցուցահանդեսի բացումից ինը օր առաջ

Վենետիկի բիենալեի ժյուրիի անդամները հրաժարական են տվել։

Ինչպես հաղորդում է BBC-ն, աշխարհի ամենահայտնի արվեստի ցուցահանդեսի միջազգային ժյուրիի նախագահը և բոլոր չորս անդամները հեռացել են բացումից ինը օր առաջ։

Նրանց հրաժարականի պատճառը Բիենալեի պաշտոնական կայքում չի նշվում։

Մեկ շաբաթ առաջ ժյուրիի անդամները որոշել են մրցանակի հավակնորդ չհամարել այն երկրների աշխատանքները, որոնց առաջնորդները Միջազգային քրեական դատարանի կողմից մեղադրվում են մարդկության դեմ հանցագործությունների մեջ։

Ձեր տեղեկության համար, մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը այս տարի իրավունք կունենա մասնակցելու Վենետիկի բիենալեին։ Այս որոշումը քննադատության է արժանացել մի շարք երկրների կողմից։ 20-ից ավելի եվրոպական երկրներ պահանջել են, որ Ռուսաստանին թույլ չտրվի մասնակցել Վենետիկի բիենալեին։ Ինչպես նշել է Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը, Ռուսաստանի վերադարձը Բիենալե անբարոյական է, և դրա պատճառով նախատեսվում է կրճատել ցուցահանդեսի ֆինանսավորումը։

Բացի այդ, Վենետիկի բիենալեում ռուսական տաղավարի բացման պատճառով Եվրամիությունը կասեցրեց ցուցահանդեսին տրամադրվող երկու միլիոն եվրոյի դրամաշնորհը։