Վենեսուելայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 360 մարդ
Վենեսուելայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 360 մարդ

Վենեսուելայում հունվարի 21-ից վերսկսված բողոքի ցույցերի ժամանակ իրավապահները ձերբակալել են ավելի քան 360 մարդու: Տեղեկությունն այս մասին տարածում են տեղի իրավապաշտպան կազմակերպությունները:

Վենեսուելայում հունվաիր 23-ից Նիկոլաս Մադուրոյի դեմ ընթանում են մասշտաբային բողոքի ցույցեր: Որոշ շրջաններում հանրահավաքը վերաճել է անվտանգության աշխատակիցների հետ բախման:

Վերջին մի քանի օրում խառնաշփոթի հետևանքով երկրում զոհվել է 26 մարդ:

Հիշեցնենք, հունվարի 23-ի հանրահավաքին Ազգային վեհաժողովի նախագահ Խուան Գուայդոն նախագահ Նիկոլաս Մադուրոյին ճանաչեց ոչ օրինական և իրեն հռչակեց նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

Խուան Գուայդոյին Վենեսուելայի ժամանակավոր կառավարող է ճանաչել ԱՄՆ-ի նախագահը: Նրան աջակցել են նաև այլ պետություններ, այդ թվում Վրաստանը: