Վենեսուելայից Կոլումբիա է փախել 270 զինծառայող և իրավապահ

14:26, 26.02.2019

Կոլումբիայի միգրացիոն ծառայության տեղեկությամբ, Վենեսուելայից հարևան Կոլումբիա է փախել 270 զինծառայող և իրավապահ: Կոլումբիական կողմի հայտարարությամբ, նրանք փախել են Նիկոլաս Մադուրոյի դիկտատուրայից և Կոլումբիայից պահանջում են պաշտպանություն և օգնություն:

Նիկոլաս Մադուրոյի հրամանով, Վենեսուելան Բրազիլիայի և Կոլումբիայի հետ փակել է սահմանը և զինված ուժերին առաջադրել, երկիր չթողնել մարդասիրական բեռ:

Նախորդ շաբաթ զինծառայողների և քաղաքացիների միջև Բրազիլիայի սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով եղել են զոհեր, տուժել են հարյուրավոր մարդիկ:

Նմանատիպ