Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ազատ է արձակել 626 բանտարկյալի
Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ազատ է արձակել 626 բանտարկյալի

Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ազատ է արձակել 626 դատապարտյալի։

Նրա խոսքով՝ բանտարկյալների ազատ արձակումը ընթանում է փուլային կերպով։

Վենեսուելայի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը՝ Foro Penal-ը, հաստատել է, որ հունվարի 8-ից առնվազն 154 քաղաքական բանտարկյալ է ազատվել։

Ռոդրիգեսը նաև հայտնել է, որ երկուշաբթի օրը կկապվի ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատար Վոլկեր Թյուրքի հետ՝ խնդրելով վերանայել ազատվածների ցուցակները։

Հիշեցնենք, որ Դելսի Ռոդրիգեսը պաշտոնապես դարձել է Վենեսուելայի նախագահի պարտականությունները կատարող՝ հունվարի 6-ից։ Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոն ձերբակալվել էր հունվարի 2-ին Կարակասում՝ ԱՄՆ-ի ռազմական գործողության արդյունքում, և տեղափոխվել ԱՄՆ՝ իր կնոջ հետ միասին։