Վենեսուելայի նախագահը ռազմական օգնություն է խնդրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի առաջնորդներից
Վենեսուելայի նախագահը ռազմական օգնություն է խնդրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի առաջնորդներից

«Վաշինգտոն փոստ»-ի տեղեկությամբ, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ՌԴ, Չինաստանի և Իրանի առաջնորդներից զինվորական օգնություն է խնդրել։

Ինչպես հաղորդում է պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության փաստաթղթերին, Կարիբյան ծովի ավազանում ամերիկյան զինված ուժերի ակտիվացման ֆոնին Նիկոլաս Մադուրոն նամակ է ուղարկել Վլադիմիր Պուտինին, որը պետք է փոխանցվեր նրա բարձրաստիճան օգնականի միջոցով։

Նույն աղբյուրը նշում է նաև, որ Մադուրոն նամակ է գրել Սի Ծինփինին՝ «զինվորական համագործակցության ընդլայնման» խնդրանքով։

Փաստաթղթերում ասվում է նաև, որ Վենեսուելայի տրանսպորտի նախարարն Իրանից դիմել է անօդաչու սարքեր և ռազմական տեխնիկա ստանալու խնդրանքով։