Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը արժանի էր Նոբելյան խաղաղության մրցանակի, ինչը նա ապացուցեց աշխարհին Վենեսուելայում իր գործողություններով
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը արժանի էր Նոբելյան խաղաղության մրցանակի, ինչը նա ապացուցեց աշխարհին Վենեսուելայում իր գործողություններով

Դոնալդ Թրամփը արժանի էր Նոբելյան խաղաղության մրցանակի, և նա դա ապացուցել է աշխարհին Վենեսուելայում իր գործողություններով,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Մարիա Կորինա Մաչադոն։

Մաչադոյի խոսքով՝ սա «մարդկության համար հսկայական քայլ» էր, և նա շնորհակալ է ԱՄՆ նախագահին։

Նրա խոսքով՝ հունվարի 3-ը, երբ ԱՄՆ-ն ձերբակալեց Նիկոլաս Մադուրոյին, «պատմության մեջ կմտնի որպես այն օրը, երբ արդարությունը հաղթեց բռնապետությանը»։

Բացի այդ, Մարիա Կորինա Մաչադոն ասել է, որ Դոնալդ Թրամփի հետ չի խոսել 2025 թվականի հոկտեմբերից։

Նրա խոսքով՝ ինքը պլանավորում է «որքան հնարավոր է շուտ» վերադառնալ Վենեսուելա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն չունի երկիրը ղեկավարելու «հարգանքը»։

Տեղեկատվության համար՝ 2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է Վենեսուելայի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոյին։ Ինչպես նշվում է Նոբելյան կոմիտեի հայտարարության մեջ, մրցանակը Մարիա Կորինա Մաչադոյին շնորհվել է Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքների համար իր անխոնջ աշխատանքի և բռնապետությունից ժողովրդավարության արդար և խաղաղ անցման հասնելու համար իր պայքարի համար։