Վենեսուելայում, բանտում տեղի ունեցած հրդեհի գործով ձերբակալվել է հինգ ոստիկան: Նախնական ձերբակալության մեկուսարանում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել էր 68 մարդ:
Ինչպես հայտարարել են Կարաբոբոյի դատախազությունում, իրավապահները ենթարկվել են քրեական պատասխանատվության:
Ինչպես հայտարարում են ականատեսները, Վենեսուելայում, Վալենսիայի նահանգում գտնվող Կարբոբոյի մեկուսարանում մինչև հրդեհի բռնկումը տեղի է ունեցել մասսայական ծեծկռտուք և լսվել են կրակոցի ձայներ: Վեհեսուելայի ընդիմությունը միջադեպի մեջ մեղադրում է երկրի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին և նրա կառավարությանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan