Վեդանտ Պատելը հայտարարում է, որ արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրինագծի բովանդակությունը «անհավանական անհանգստացնող է», և նման օրենսդրությունն անհամատեղելի է Եվրամիության նպատակների հետ
Վեդանտ Պատելը հայտարարում է, որ արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրինագծի բովանդակությունը «անհավանական անհանգստացնող է», և նման օրենսդրությունն անհամատեղելի է Եվրամիության նպատակների հետ

Այս օրենքի նախագծի բովանդակությունը աներևակայելի անհանգստացնող է, մենք կարծում ենք, որ նման օրենսդրությունն անհամատեղելի է Եվրամիության նպատակների հետ, – այս մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ, Վեդանտ Պատելը հայտարարել է «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կայացած ասուլիսում:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալին հարց է ուղղել լրագրող Ռուսա Շելիան. «Այսօր Եվրախորհրդարանը քվեարկեց Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի կասեցմանը, քանի դեռ օրենքի նախագիծը չի մշակվել, ինչպես նաև կոչ արեց Եվրամիությանը և բոլոր արևմտյան գործընկերները քննարկեն պատժամիջոցներ կիրառելու հարցը: Այս տեղեկությունը Կոնգրեսում լուրջ քննարկման առարկա՞ է, ինչպե՞ս պետք է վերաբերվեք Վրաստանի կառավարության գործողություններին։ Կարո՞ղ եք հաստատել դա կամ ասել, թե իրականում լուրջ քննարկումներ եք անում Կոնգրեսի հետ այս հարցի շուրջ»:

«Ես չեմ պատրաստվում մեկնաբանել Կոնգրեսում որեւէ խորհրդակցություն, բայց ասեմ, որ մենք արդեն մի քանի շաբաթ է, ինչ խոսում ենք այս օրինագծի մասին։ Կրկնում եմ. այս օրինագծի բովանդակությունը աներևակայելի մտահոգիչ է։ Նման օրինագիծ մենք տեսնում ենք Կրեմլում և աշխարհի այլ երկրներում, որտեղ ոտնձգությունների են ենթարկվում լրատվամիջոցները, հետապնդվում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունները։ Մենք կարծում ենք, որ նման օրենսդրությունն անհամատեղելի է Եվրամիության նպատակների հետ, ինչն էլ հենց Վրաստանն է հայտարարել, որ շահագրգռված է նման ապագայով»,- ասել է Վեդանտ Պատելը։