Իսրայելի փողոցներում հակակառավարական ցույցեր են անցկացվել

10:11, 12.05.2024

Իսրայելի փողոցներում հակակառավարական ցույցեր են անցկացվել։ Ցույցի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված իսրայելցի պատանդներին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացում։

Պատանդների ընտանիքի անդամները մասնակցել են Թել Ավիվում և մի շարք քաղաքներում անցկացված բողոքի ակցիային։

Երուսաղեմում մարդիկ հավաքվել են Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ՝ մեղադրելով վարչապետին և նրա կաբինետին Գազայում պատանդներին լքելու մեջ։ Բնակավայրի մոտ էլ պատանդների մասին բղավոցներ են հնչել՝ «Մենք նրանց ողջ ենք ուզում»։

Նմանատիպ