Վեդանտ Պատել. Մենք աջակցում ենք վրաց ժողովրդին եվրաատլանտյան ձգտումներում, ինչպես ասաց Էնթոնի Բլինկենը, մենք պատրաստում ենք լրացուցիչ միջոցներ, այդ թվում՝ պատժամիջոցներ
Մենք աջակցում ենք վրաց ժողովրդին իր եվրատլանտյան ձգտումներում, ասել է Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը լրացուցիչ միջոցներ է նախապատրաստում, այդ թվում՝ պատժամիջոցներ։
«Այս վարչակազմը դեռ բավական մեծ գործողության դաշտ ունի։ Իմ տեսանկյունից, չորս-հինգ շաբաթը երկար ժամանակ է։ Այս ընթացքում շատ բան կարող է տեղի ունենալ։ Վերջիվերջո, խոսքը մեր կողմից վրաց ժողովրդին եվրաատլանտյան ձգտումներում աջակցելու մասին է: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, մենք լրացուցիչ միջոցներ ենք նախապատրաստում, այդ թվում՝ պատժամիջոցներ՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր, մեր կարծիքով, խարխլում են Վրաստանում ժողովրդավարությունը»,- ասել է Պատելը։