Վազիանիում կայանալու է նախագծի մեկնարկի ռազմական պատրաստման կենտրոնի բացման արարողությունը
Վազիանիում կայանալու է նախագծի մեկնարկի ռազմական պատրաստման կենտրոնի բացման արարողությունը

Այսօր Վազիանիի ռազմական օդանավակայանի մերձակա տարածքում կայանալու է ԱՄՆ-Վրաստանի ամենակարևոր նախագծերից մեկի՝ Պաշտպանության պատրաստակամության ծրագրի (GDRP) մեկնարկի և ռազմական պատրաստման կենտրոնի (CTC) բացման արարողությունը,- այս մասին Առաջին ալիքին տեղեկացրել են պաշտպանության նախարարությունից:

Նրանց տեղեկությամբ, նոր ռազմական պատրաստման կենտրոնի հրապարակում ներկայացված է լինելու Վրաստանի ԶՈՒ IV հետևակային բրիգադի 43-րդ գումարտակը:

Ռազմական ծառայողներին խոսքոմ կդիմեն Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբաիան և ԱՄՆ եվրոպական հրամանատարության ղեկավար, գեներալ Կուրտիս Սկապարոտը: