Համատեղ փոխանակման վարժանքների (JCET) շրջանակներում Վազիանիի հրաձգարանում անցկացվել է ցուցադրական վարժանք։
Վրաստանի ՊՆ տեղեկատվության համաձայն՝ ՊԲ հատուկ նշանակության ուժերի և ռեյնջերների գումարտակի զինծառայողների հետ զորավարժությանը մասնակցել են Միացյալ Թագավորության հատուկ գործողությունների ուժերի ներկայացուցիչները: Նրանց փոխանցմամբ, եզրափակիչ դաշտային զորավարժություններում խմբերը նախապես սահմանված տարածքում հայտնաբերել են պայմանական հակառակորդի զրահատեխնիկան և Javelin-ի կիրառմամբ ոչնչացրել հակատանկային համակարգը։
«Ցուցադրական զորավարժությանը մասնակցել են Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Իրակլի Ճիճինաձեն, Հատուկ գործողությունների ուժերի հրամանատար, գնդապետ Թեյմուրազ Ղլատեիշվիլին և Միացյալ Թագավորության վեցերորդ դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Ջերալդ Սթրիքլենդը։
Դասընթացը տևեց երեք շաբաթ և ընդգրկեց երկու փուլ։ Դասընթացի նպատակը փորձի փոխանակումն ու մարտունակության մակարդակի բարձրացումն էր»,- ասված է նախարարության տեղեկատվության մեջ։