Վազիանիի 4-րդ հետևակային բրիգադում անց է կացվել ՝ «Մեկ օր բանակում» նախագիծը
Վազիանիի 4-րդ հետևակային բրիգադում անց է կացվել ՝ «Մեկ օր բանակում» նախագիծը

«Մեկ օր բանակում» նախագիծը պարբերաբար անցկացվում է Պաշտպանության ուժերի ռազմական բազաներում՝ հանրային դպրոցների աշակերտների համար: Այս անգամ Վազիանիի 4-րդ հետևակային բրիգադ այցելեցին Թբիլիսիի դասական գիմնազիայի աշակերտները: Զորամաս այցելեցին նաև Թբիլիսիի թիվ 143, 79, 140 և 26 հանրային դպրոցների աշակերտները, որտեղ դասավանդվում է «Ռազմական գործ» առարկան:

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, աշակերտները ռազմաբազա այցելությունը սկսել են Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված զինվորներին հարգանքի տուրք մատուցելով, որից հետո ծանոթացել են ստորաբաժանման ստեղծման պատմությանը: Ավագ դասարանի աշակերտները շրջել են բազայի ենթակառուցվածքներով և ծանոթացել զինվորների կենսապայմանների հետ: Նրանք նաև ծանոթացել են բազայի տարածքում ցուցադրվող սարքավորումներին և զենքերին:

Նախագծի նպատակն է երիտասարդ սերնդի շրջանում բարձրացնել պաշտպանական ուժերի մասին իրազեկվածությունը և հանրահռչակել վրացական բանակը: