Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոմոբիլային ճանապարհին առատ ձյան պատճառով գործում են սահմանափակումներ
Գոմբորի լեռնանցքում առատ ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է երթևեկությունը՝ Վերոնա-Շուամթա ճանապարհի շինարարական հատվածում: Երթևեկությունը թույլատրվում է միայն բարձր անցողություն և ձմեռային անվադողեր ունեցող տրանսպորտային միջոցների համար:
Թելավիի ճանապարհային ծառայության ներկայացուցիչ, Թամազ Աբդուլաշվիլիի լրատվությամբ, իրականացվում են ճանապարհի մաքրման գործողություններ, ինչպես նաև սփռվում է տեխնիկական աղ:
«Մենք այժմ գործի ենք դրել նաև տեխնիկան, որի օգնությամբ մաքրում ենք ճանապարհները»,- ասել է Աբդուլաշվիլին:
Երթևեկությունը կարգավորվում է պարեկային ոստիկանության կողմից: