Վաժա-Փշավելա պողոտայում գտնվող բիզնես կենտրոնի շենքում հրդեհ է

16:27, 04.11.2026

Թբիլիսիում՝ Վաժա-Փշավելա պողոտայի 45 հասցեում գտնվող բիզնես կենտրոնի շենքում հրդեհ է բռնկվել։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից «Առաջին ալիքին» հայտնել են, որ դեպքի վայր են մեկնել հրշեջներն ու փրկարարները, և ընթանում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Նույն շենքում է տեղակայված նաև «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը, որը հրդեհի պատճառով դադարեցրել է հեռարձակումը։

Նմանատիպ