Վախուշտիի կամրջի վրա իրականացվող աշխատանքների պատճառով ժամանակավորապես սահմանափակվելու է ավտոտրանսպորտի տեղաշարժը

14:29, 09.03.2019

Թբիլիսիում Վախուշտիի կամրջի վրա իրականացվող աշխատանքների պատճառով, մարտի 10-ին, առավոտյան ժամը 09:30-ից մինչև 11:30-ը սահմանափակվելու է ավտոտրանսպորտի տեղաշարժը:

Այս մասին լրատվությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը:

Քաղաքապետարանի լրատվությամբ այդ ժամանակահատվածում փոփոխված ուղիներով է աշխատելու նաև հասարակական տրանսպորտը:

Նմանատիպ