Վախուշտիի կամրջի վերանորոգման աշխատանքները կավարտվեն մոտավորապես 5 ամիս հետո
Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակառուցվածքի զարգացման քաղաքային ծառայությունն սկսել է Վախուշտիի կամրջի վերանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն մոտավորապես, 5 ամիս հետո,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստին:
Կախա Կալաձեի մեկնաբանմամբ, կամրջի վերանորոգման որոշումը կայացվել է մայրաքաղաքի մասշտաբով, 2015 թվականին անցկացված հետազոտության հիման վրա:
Նրա խոսքով, մի քանի օրից լրատվամիջոցների ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռվի տեղում ծանոթանալ կամրջի վրա առկա իրավիճակին և ընթացիկ վերանորոգման աշխատանքներին:
«Մենք սկսել ենք Վախուշտիի կամրջի վերանորոգման աշխատանքները: Թբիլիսիի մասշտաբով բոլոր կամուրջները հետազոտվել են 2015 թվականին, ըստ որի, սահմանվել է որոշ կամուրջների վերանորոգման անհրաժեշտությունը: Նշված կամրջի վերանորոգումը անհետաձգելի ահրաժեշտություն է և մենք, համապատասխանբար, սկսել ենք Վախուշտիի կամրջով»,- հայտարարել է քաղաքապետը:
Նրա խոսքով, նախագծի արժեքը կազմում է 2 միլիոն 400 հազար լարի: