Վախթանգ Գոմելաուրին այցելել է Օզուրգեթիի Բայլեթի գյուղի Արտակարգ իրավիճակների կառավարման շտաբ, ինչպես նաև հանդիպել տեղացիների հետ և լսել նրանց կարիքների մասին
Վախթանգ Գոմելաուրին այցելել է Օզուրգեթիի Բայլեթի գյուղի Արտակարգ իրավիճակների կառավարման շտաբ, ինչպես նաև հանդիպել տեղացիների հետ և լսել նրանց կարիքների մասին

Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին այցելել է Գուրիայի տարածաշրջանի, Օզուրգեթիի շրջանի Բայլեթի գյուղում գտնվող Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղական շտաբ։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳ նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ, Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին Գոմելաուրիին ներկայացրել է շտաբի հիմնական խնդիրները և մանրամասն տեղեկատվություն տրամադրել նախատեսվող փրկարարական միջոցառումների մասին։

«Գուրիայի տարածաշրջանի վեց տեղական շտաբներ հաղորդումներ են ստանում առատ ձյան հետևանքով առաջացած խնդիրների վերաբերյալ և համապատասխան արձագանքում են՝ ներառյալ փրկարարական գործողությունների պլանավորումն ու իրականացումը, ինչպես նաև այցելում են բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիներին: Հրշեջների հետ միասին շտաբում ներկա են պաշտպանության ուժերի, ոստիկանության, բժշկական ծառայությունների ներկայացուցիչներ։ Տեղում մոբիլիզացվել է բոլոր համապատասխան հատուկ տեխնիկան։

Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել հրշեջներին և բոլոր նրանց, ովքեր ներգրավված են փրկարարական աշխատանքներում, կատարած քրտնաջան աշխատանքի համար։ Ներքին գործերի նախարարը Բայլեթի գյուղում զրուցել է նաև տեղի բնակչության հետ և լսել նրանց խնդիրները: Վախթանգ Գոմելաուրին այցելել է նաև Գուրիայի ոստիկանության բաժանմունք, որտեղ հանդիպել է վարչության աշխատակիցների հետ։ Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել իրավապահներին տարածաշրջանում առատ ձյան հետևանքով առաջացած խնդիրների վերացման գործում ներդրած ավանդի համար և նրանց տվել համապատասխան հանձնարարականներ»,- ասվում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։