Վախթանգ Գոմելաուրի. Ինձ ճանաչողները գիտեն, որ ես հարգում եմ նույնիսկ իմ թշնամու ընտանիքը և երբեք որևէ մեկին չեմ սպառնացել
«Նման բան, ես երբեք որևէ մեկին չեմ սպառնացել, որ սպառնայի որևէ մեկի ընտանիքին»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին։
Լրագրողները Գոմելաուրիին հարցրեցին Սոսո Գոգաշվիլիի սոցցանցերում տարածած տեղեկատվության վերաբերյալ։
«Սա, իհարկե, աբսուրդ է, սուտ է։ Անձամբ Սոսո Գոգաշվիլին մեղք է, սիրտս կտոր -կտոր է լինում: Նրա հետ ծանոթացել եմ 2013 թվականին, անձամբ՝ բերել։ Զբաղեցրել է մի շարք պաշտոններ, չեմ հիշում՝ գլխավոր տեսչությունում բաժնի պետ էր թե ենթաբաժնի պետի տեղակալ էր։ Ես այն ժամանակ ներքին գործերի փոխնախարարն էի, իսկ պարոն Իրակլի Ղարիբաշվիլին՝ ՆԳ նախարարը։ Ես նրան խնդրեցի, տեղափոխեցի իմ կուրատորարան, պաշտոնը բարձրացրեցի։ Չմանրամասնեմ։ Ի վերջո նա դարձավ իմ առաջին տեղակալը։ Նա գրեթե երեք տարի եղել է իմ տեղակալը։ Նույնպես իմ ընտանիքի մտերիմը։ Մենք մտերմացանք ընտանիքներով ու հիմա, ցավոք, հայտարարում է, որ նա երեք տարի շարունակ այստեղ կոմպրմատներ է հավաքել իմ, մեր թիմի մասին և Գոմելաուրին բանտում պետք է լինի։ Նա 2018 թվականին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ինչու է դա եղել, նա ամենից լավ գիտի»,- ասել է Վախթանգ Գոմելաուրին։