Միխեիլ Ղավելաշվիլին Անթալիայում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ

11:45, 13.11.2026

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Անթալիայում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Նախագահի վարչակազմի տվյալներով՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստանի և ՄԱԿ-ի միջև երկարատև արդյունավետ համագործակցությունը։

Միխեիլ Ղավելաշվիլին ընդգծել է ՄԱԿ-ի գործակալությունների գործունեության կարևորությունը Վրաստանում, այդ թվում՝ հակամարտությունից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու և վստահությունը վերականգնելու գործում։

Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին ՄԱԿ-ի կողմից Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ անսասան աջակցության համար։

Նմանատիպ