Վախտանգ Գոմելաուրին հանդիպել է Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահին
Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախտանգ Գոմելաուրին հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամների հարցերով, Եվրամիության հատուկ ներկայացուցիչ և Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահ Տոիվո Կլաարին:
ՊԱԾ-ի մամլո ծառայության տեղեկությամբ, հանդիպմանը ներկա էին պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Գրիգոլ Լիլուաշվիլին և վարչության ղեկավար Նինո Գիորգոբիանին:
Կողմերը քննարկել են օկուպացված տարածքներում և բռնավթված գոտու երկայնքով ստեղծված իրավիճակը և անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները:
Ընդգծվել է Եվրամիության, որպես Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահի դերի և Եվրամիության դիտորդական առաքելության օկուպացված տարածքներում անսահմանափակ հասանելիության նշանակությունը: