Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հանդիպել է Հարավային Կոսվկասում և Վրաստանում ճգնաժամների հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոիվո Կլաարին:
ՆԳՆ-ում հայտարարում են, որ հանդիպմանը կողմերը զրուցել են օկուպացված տարածքներում առկա մարտահրավերների և այս առումով արևմտյան գործընկերների ակտիվ աջակցության նշանակության մասին: Ներքին գործերի նախարարն առանձնապես ընդգծել է օկուպացված տարածքներում անվտանգության և մարդասիրական ուղղությամբ տիրող վիճակը:
Վախտանգ Գոմելաուրին նշել է նաև օկուպացնող գոտում տեղի բնակչության համար ազատ տեղաշարժի անօրեն սահմանափակումը: