Վախտանգ Գոմելաուրին հանդիպել է ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար, Էլիզաբեթ Ռուդի հետ
Վրաստանի ներքին գործերի նախարար, Վախտանգ Գոմելաուրին իր առաջին պաշտոնական հանդիպումը անց է կացրել Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնակատար, Էլիզաբեթ Ռուդի հետ:
ՆԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Վախտանգ Գոմելաուրին հանդիպումը սկսել է ԱՄՆ-ում 18 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչության մասին զրուցելով և ամերիկացի ժողովրդին ցավակցությամբ: Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կառավարությանը տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության համար:
Դեսպանի պաշտոնակատարը իր վրդովմունքն է արտահայտել բռնազավթված գծի երկայնքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և վերահաստատել Միացյալ Նահանգների անխախտ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:
Հանդիպմանը կողմերը զրուցել են ՆԳՆ-ում ընթացող նախագծերի մասին, որոնք իրականացվում են Միացյալ Նահանգների անմիջական ներգրավմամբ և աջակցությամբ: Նախարարն ընդգծել է հանցանքի դեմ պայքարի, հանցանքի կանխարգելման և սահմանային պաշտպանության ոլորտներում առատ համագործակցության շարունակման կարևորությունը::
Կողմերը քննարկել են նախարարության կարողությունների զարգացման և իրավապահ ոլորտում համագործակցության հետագա ծրագրերը: