Վախտանգ Գոմելաուրին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության դեսպանին
Վախտանգ Գոմելաուրին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության դեսպանին

Ներքին գործերի նախարար, Վախտանգ Գոմելաուրին ներածական հանդիպում է ունեցել, Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ֆաիգ Գուլիևի հետ: Տեղեկատվությունը տարածում է ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Գերատեսչության հաղորդմամբ, դեսպանի հետ հանդիպման ժամանակ Վախտանգ Գոմելաուրին կենտրոնացել է Վրաստանի ու Ադրբեջանի միջև բարեկամական ու ռազմավարական հարաբերությունների վրա:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, երկու երկրների իրավապահ մարմինների միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը կազմակերպված հանցավորության դեմ պայքարում, ինչպես նաև ապագա հարաբերությունների հեռանկարները: